Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. ինքնաթիռում հանկարծամահ է եղել 39-ամյա ուղևորը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. ինքնաթիռում հանկարծամահ է եղել 39-ամյա ուղևորը. shamshyan.com

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգ-Երևան թիվ 2813 չվերթը, որի ժամանակ ինքնաթիռում հանկարծամահ է եղել ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 39-ամյա Արտակ Վանեցյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի և բաժնի պետի տեղակալ Արմեն Անթառանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արտյոմ Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը ունեցել է օնկոլոգիական խնդիրներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

shamshyan.com