Անցած շաբաթ համացանցում հայտնված Բելառուսի բնակիչ Օքսանա Նեվեսելային անվանել էին «մաթեմատիկայի ամենասեքսուալ ուսուցչուհի»:
Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկը 17-ամյա աշակերտուհի է, այլ ոչ թե ճշգրիտ գիտություններ դասավանդող:
Առաջին լուսանկարները հայտնվել էին չինական ԶԼՄ-ներում, ապա տարածվել բրիտանականներում և թուրքական տաբլոիդներում:
Աղջկան իր ճանաչվածությունը դուր չի գալիս:
Նա կարծում է, որ ԶԼՄ-ները ոչնչից նորություն են ստեղծել: