Տեսահոլովակը նկարահանվել է փետրվարի վերջին, երբ Ձախ Հարութը Հայաստանում էր: Ռեժիսորի խոսքով՝ երգիչը հիմնականում չի միջամտել նրա մտքերին:
«Այն պահից սկսած, երբ ես ու Հարութ Փամբուկչյանը սկսեցինք միասին աշխատել, նա ինձ ամբողջությամբ վստահում է, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Այս անգամ էլ նա ինձ վստահեց ու հավատաց»,- նշեց Խաչիկն ու խոսեց տեսահոլովակում Ռուզաննա Փամբուկչյանի մասնակցությամբ տեսանյութերի ընդգրկման մասին.
«Տեսահոլովակի նման սյուժեի գաղափարն իմն էր, բայց հետո այն մեր մեծ թիմով մշակեցինք: Հայրս՝ Արտավազդ Եղոյանը, որպես Հարութ Փամբուկչյանի մանկության ընկեր, դեռ 1989թ-ին կատարել էր այդ նկարահանումները եւ այդ կադրերը պահել էր իր արխիվում, ես էլ, իմանալով այդ մասին, ինքս առաջարկեցի օգտագործել դրանք այս տեսահոլովակում: Իսկ նկարահանված երիտասարդ աղջկան գտանք քասթինգ դպրոցներից մեկում. Նա այնքան նման է Ռուզաննային, որ Հարութը, երբ տեսավ այդ 17-ամյա աղջկան, արտասվեց, գրկեց նրան ու ասաց՝ «Դու իմ փոքր Ռուզանն ես»: Այդ աղջկա միջոցով փորձեցինք ցույց տալ, որ Ռուզաննան տիեզերքում է՝ ինչ-որ մի կետում»,- պատմեց ռեժիսորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։