Ադրբեջանի նախագահի ընտրությանն անոմալ մասնակցություն է գրանցվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի նախագահի ընտրությանն անոմալ մասնակցություն է գրանցվել. armeniasputnik.am

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունն անոմալ բարձր է. ընտրատեղամասերը բացելու պահից ի վեր երկու ժամվա ընթացքում քվեարկել են ընտրողների 19 տոկոսը։ Այդ տվյալները հրապարակել է երկրի ԿԸՀ-ն։

Ադրբեջանի ԿԸՀ «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության համաձայն` տեղի ժամանակով 10։00-ի դրությամբ ընտրություններին մասնացել է ընտրողների 18,71 տոկոսը, այսինքն` 994 196 մարդ։

Երկրի նախագահի պաշտոնի թեկնածուներն ութն են։

Գործող նախագահ, «Ենի Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Իլհամ Ալիևից բացի, ընտրություններին մասնակցում են «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանական սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն, «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածու Ֆարաջ Գուլիևը, ճակատայինների նախաձեռնող խմբի թեկնածու Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության թեկնածու Հաֆիզ Հաջիևը, ինքնառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Սարդար Մամեդովը (Ջալալօղլու)։

Փորձագետների կարծիքով` գործող նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակը կասկած չի առաջացնում։

Ադրբեջանում ընտրելու իրավունք ունեն 5 309 434 մարդ (կանայք` 50,78 տոկոս, տղամարդիկ` 49,22 տոկոս)։

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքին հետևում են ավելի քան 900 միջազգային դիտորդ։ Հավատարմագրում են ստացել 58 կազմակերպություն և 871 դիտորդ 59 պետություններում։ Տեղի հավատարմագրված դիտորդների թիվը կազմում է 54 864 մարդ։

armeniasputnik.am



Նման նյութեր