Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ
Advertisement 1000 x 90

Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Արցախի Հանրապետության դատախազությունից:

2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:

Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

pastinfo.am