Տղամարդկանց ի՞նչ մթերք է խորհուրդ տրվում պարբերաբար օգտագործել
Advertisement 1000 x 90

Տղամարդկանց ի՞նչ մթերք է խորհուրդ տրվում պարբերաբար օգտագործել

Աշխարհում երիտասարդ տղամարդկանց շրջանում քաղցկեղով և սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացությունն աճում է, և մասնագետներից շատերը դա կապում են ժամանակակից երիտասարդների ոչ առողջ կենսակերպի ու չհավասարակշռված սնվելու հետ:

Առողջությունն ամրապնդելու համար տղամարդկանց խորհուրդ է տրվում չծխել և ավելի շատ շարժվել, իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, խորհուրդ է տրվում դրան ավելացնել հետևյալ մթերքները.

Ձուկ և ձկնամթերք

Ոստրեները, միդիները, կաղամարները, ծովախեցգետինները և այլ ծովամթերքը հարուստ է սպիտակուցներով և միկրոտարրերով, ինչպիսին է ցինկը, համարվում է, որ այն կանխում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը: Ցինկ է պարունակվում նաև տավարի մսի և լոբազգիների մեջ:

Շատ օգտակար է նաև ձուկը, հատկապես յուղոտ տեսակները: Սաղմոնը, թյունոսը, սկումբրիան, հարինգը, կարմրախայտը ճարպաթթուների աղբյուր են, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև խթանում են արյան շրջանառությունը, բարելավում սրտի և իմունային համակարգի աշխատանքը:

Բրոկոլի 

Բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ ներառել նաև բրոկոլի, որը նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից, որոնք ուռուցքային հիվանդություններ են առաջացնում:

Բրոկոլին հարուստ է С վիտամինով, բետա կարոտինով, կալիումով և սուլֆորաֆանով, որն օժտված է ուժեղ հակաուռուցքային էֆեկտով:

Բանան

Բանանը ևս առողջությանն օգտակար է, քանի որ դրանց քաղցր փափկամիսը հարուստ է կալիումով, որը չափազանց անհրաժեշտ է նյարդային համակարգի և սրտի նորմալ գործառնության համար: Այս հարավային պտուղների պարբերական օգտագործումը կօգնի նվազեցնել սրտի կաթվածի վտանգը:

med.news.am