Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածներից հետո հայտարարությամբ է հանդես եկել: Գրում է Russian.rt.com-ը: Նրա խոսքերով՝ այդ հարձակումները միայն կամրապնդեն ահաբեկչության դեմ պայքարում սիրիացիների համերաշխությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի բնակիչները Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումներից հետո դուրս են եկել փողոցներ: Սիրիացիները դրոշները ձեռքներին Սիրիայի բանակին, կառավարությանն ու նախագահ Բաշար Ասադին աջակցող կարգախոսներով են հանդես գալիս: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր հրթիռային հարվածներ իրականացնել Սիրիայի տարածքում՝ ի պատասխան Դումայում քիմիական զենքի կիրառման: ԱՄՆ-ին միացել են նաև Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան:
Ասադը Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի ռմբակոծություններից հետո հայտարարությամբ է հանդես եկել
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ