Հարգելի սիրելիներ,
Հասկանում եմ, որ բավականին զգայուն շրջանում ենք բոլորս, բայց տարբեր պատերի քննարկումների /ինչու ոչ՝ նաև իմ պատին/ հետևելով չեմ կարող թախանձագին չխնդրել. ուրիշի պատին մի թելադրեք, թե պատի տերն ինչ գրի, ու մուննաթը պարտադիր թողնել ձեր պատերին ու նոր հյուր գնացեք: Խնդրեմ, մի համաձայնեք հեղինակի հետ, բանավիճեք, բայց ձեզ պահեք դաստիարակված մարդու պես: Ինչպես կասեր մեծն դասականը՝ Արամ ջան, դու կուլտուրական մարդ… մնացածը չասեմ:
Շնորհակալություն ուշադրության համար: