Ռոբերտ Մելքոնյան. «Այս հանրահավաքները շատ լուրջ ազդեցություն կունենան տնտեսական գործունեության վրա»
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Մելքոնյան. «Այս հանրահավաքները շատ լուրջ ազդեցություն կունենան տնտեսական գործունեության վրա»

«Այս հանրահավաքները, ցույցերը, գործադուլները, դասադուլները, կազմակերպիչների ելույթներում արած տնտեսության կազմալուծմանը միտված կոչերը շատ լուրջ ազդեցություն կունենան հանրապետության տնտեսական գործունեության վրա: Բնականաբար ազդել է և կազդի նաև զբոսաշրջության վրա, մարդիկ հավանաբար մի քանի ամիս կխուսափեն Հայաստան գալ, համացանցով և լրատվամիջոցներով տեսնելով այս իրավիճակը: Սա թավշյա, թե պուպուշ հեղափոխություն է չգիտեմ, սակայն այն լրիվ կազմալուծում է տնտեսական կյանքն ու տրանսպորտի, ուսումնական հաստատությունների գործընթացների կազմակերպումը:

Ցավալի է, որ այդ ամենին, օրինականության խախտումներին մասնակցում են հիմնականում դպրոցահասակ, անչափահաս երեխաները և ԲՈՒՀ-երի ցածր կուրսի ուսանողները: Եվ այսքանից հետո այդ ամենի կազմակերպիչների բարձրագոչ խոսքերն ու «արդար» նպատակներն ընդամենը սին խոսքեր են և ինչ-որ ուժերի կողմից հրահրվող… Սա թավշյա հեղափոխություն չէ, սա պետության տնտեսական կյանքը խարխլող, կազմալուծող ամենաթողության միջոցառումների կազմակերպում է…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոբերտ Մելքոնյանը:



Նման նյութեր