Լուսինե Բադալյան. «Ճանապարհները փակելուց կյանքումս երկու անգամ եմ հաճելիորեն զարմացել»
Advertisement 1000 x 90

Լուսինե Բադալյան. «Ճանապարհները փակելուց կյանքումս երկու անգամ եմ հաճելիորեն զարմացել»

Լուսինե Բադալյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Ճանապարհները փակելուց կյանքումս երկու անգամ եմ հաճելիորեն զարմացել. առաջին անգամ Նյու Յորքում, երբ ոստիկանները կարճ ժամանակով Մանհեթենի փողոցները հերթով փակում֊բացում էին միլիոնավոր մարդկանց շարժը կարգավորելու համար (էնտեղ ցույցերից տուրիզմը չի տուժում), ու չէին զլանում հատ֊հատ մոտենալ, ներողություն խնդրել բոլորից ( կներեք պատճառած անհանգստության համար, խնդրում ենք մի րոպե կանգնել, սա ձեր իսկ անվտանգության համար է արվում, շնորհակալություն ու ժպիտ), ու դու նախանձով նայում ես ու մտածում.” Տեսնես կեղնի մի օրըմ օր….” մեկ էլ այսօր , երբ Վարդանանցը փակելիս՝ ամեն րոպեն մեկ չէին զլանում, ու հանգիստ տոնով լսվում էր. ” ժողովուրդ ջան, կներեք պատճառած անհանգստության համար ” և այլն՝ ” արա ‘, չես տենում փագ ա, ո՞ւր ես մտնում, այ ես քու տու՜՜՜՜՜֊ի փոխարեն։

Ասածս ի՞նչ է . էս ժողովուրդն ընդամենը իր նկատմամբ հարգանք է ուզում … ուզում է, բազմահազար մարդկանց չասեն մի խումբ ցուցարարներ, որ իրենց չտեսնելու չտան, որ իրենց հարցերին հարգանքով ու համբերատարությամբ պատասխանեն, ինչպես այս օրերին է արվում։ Անկախ ելքից՝ այս մի քանի օրը մեր երիտասարդները նվաճվել են քաղաքակրթության մի նշաձող, որից հետ դարձի ճանապարհ չպիտի լինի։ Քաղաքակիրթ մարդկանց չեն ծեծում, իրենց հետ հաշվի են նստում ։)

Հա’, մեկ էլ բրավո մեր լրագրողներին (ոչ թիվի) . Ճիշտ լրագրությունը երկիր է կառուցում և՝ հակառակը:

Բարի Լույս

#երկիրըերկիրկդառնա մեկ էլ բայց #ինչսիրունսիմպածիչնիջահելությունունենք»:



Նման նյութեր