Երկուշաբթի օրը համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակիցներին (կամ հակառակը) ինչ-որ գրություն է փոխանցում:
«Ես ոստիկաններին ոչ մի «զապիսկա» չեմ փոխանցել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Ն. Փաշինյանը:
Նա լրագրողներին ցույց է տվել, որ ինքը փշալարերի վրայով անցնելիս, բռնել է ոստիկաններից մեկի ուսադիրներից, ու ինչ-որ նման տպավորություն է ստեղծվել, սակայն տեսանյութեր կան, որտեղ պարզ երևում է, որ ամեն դեպքում ինչ-որ բան տեղի է ունեցել: «Սա 17-րդ դարը չէ, որ ես նման կերպ գրություն փոխանցեմ, եթե ուզենայի ինչ-որ բան փոխանցել գոյություն ունի հեռախոս, ինտերնետ և այլ միջոցներ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ համացանցում այդ տեսանյութը տարածող օգտատերը գրել էր. «Ուշադիր նայեք Փաշինյանի ձեռքին` Օսիպյանի ուսադիրին մոտեցնելուց ինչ-որ բան է փոխանցում նրա հետևը կանգնած ոստիկանին, թե՞ ուղղակի ինձ թվաց»: