Արսեն Վենգերը, ով մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Արսենալը», մտադիր է շարունակել մարզչական կարիերան:
Ինչպես հայտնում է «Goal»-ը, ֆրանսիացի մասնագետը ցանկանում է լոնդոնյան ակումբը լքելուց հետո միանգամից նոր աշխատանքի անցնել: Նշվում է, որ Վենգերը կա՛մ նոր պաշտոն կստանա «Արսենալում», կա՛մ կգլխավորի որևէ երկրի ազգային հավաքական:
«L’Equipe»-ն էլ իր հերթին հայտնում է, որ 68-ամյա մասնագետը կարող է գլխավորել ՊՍԺ-ն: