Ծառուկյանի կուսակցությունն արձագանքեց
Advertisement 1000 x 90

Ծառուկյանի կուսակցությունն արձագանքեց

Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ, հայտարարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ։

ԲՀԿ-ն նշում է, որ հազարավոր քաղաքացիների բուռն դժգոհության և ընդվզման ալիքի պատճառը երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերն են։

«Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը»,- նշված է հայտարարության ԲՀԿ-ն կոչ է անում իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով սկսել երկխոսություն ՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար:



Նման նյութեր