Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի: