Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան հուսով է, որ Թուրքիան մի օր կընդունի պատմական փաստը: Դեսպանն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը:
«Օրը կարևոր է ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության համար, որովհետև մենք բոլորս պետք է հիշենք հայ ազգի ողբերգությունը: Միգուցե մի քիչ տարօրինակ հնչի, բայց ես ուրախ եմ, որ իմ երկիրը նախորդ տարի ճանաչեց Ցեղասպանությունը: Մենք այն երկրների շարքում ենք, որոնք հայ ազգի հետ սգում են այս օրը»,-«Արմենպրես»–ի հետ զրույցում ասաց նա: