Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և կինը՝ Արիանա Կաոիլին Թեհրանում են, նրանց հետ ամեն ինչ կարգին է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատան աշխատակից Ռուդիկ Յարալյանը: Նրա խոսքով` Արոնյանը և Կաոիլին ունեցել կապի խնդիր:
Տեղեկությունը հաստատեց նաև Լևոն Արոնյանի մենեջեր Հրանտ Հակոբյանը, ով փաստեց, որ երկուսի հետ էլ ամեն ինչ կարգին է:
Հոկտեմբերի 15-ին Արիանա Կաոիլին և Լևոն Արոնյանը մեկնել են Իրան` Դամավանդ լեռը նվաճելու նպատակով: Դամավանը Իրանական բարձրավանդակի հյուսիսում է։ Բարձրությունը 5610 մ է, Իրանի ամենաբարձր կետն է։ Բարձրանալու ընթացքում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, և լեռներում մրրիկ է սկսվել: