Կարեն Քոչարյան. «Դիմում-նամակ շարժման ղեկավարներին և Ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը»
Advertisement 1000 x 90

Կարեն Քոչարյան. «Դիմում-նամակ շարժման ղեկավարներին և Ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը»

«Հարգելի պարոնայք Նիկոլ Փաշինյան և Եգոր Կարապետյան

Այս նկարն արել եմ կես ժամ առաջ Հանրապետության հրապարակում: Արդեն երկու օր է ողջ քաղաքում այս վիճակն է: Համոզված եմ, որ այս ամենը կապ չունի այն պայծառ երիտասարդության հետ, ովքեր առաջին օրերից կանգնած էին շարժման ակունքներում: Սրանք ավելի շատ նրանք են, ովքեր դիմակներ հագած ոհմակի նման ծեծում էին հենց այդ երիտասարդներին և երեխաներին: Արդեն արձանագրվել է մեկ դեպք, որի հետևանքով մահացել է 1.5 տարեկան երեխա: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, քանի դեռ այս ամենը չի դարձել անկառավարելի և այս լուսավոր շարժումը վարկաբեկող պրոցես, ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ԱՅՍ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՎԱԿԽԱՆԱԼԻԱՆ»,- իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: