«Screen shot արեք էս ստատուսս, որ հետո ջնջեմ, իսկ դուք հանեք ու երեսովս տաք»
Advertisement 1000 x 90

«Screen shot արեք էս ստատուսս, որ հետո ջնջեմ, իսկ դուք հանեք ու երեսովս տաք»

Արեն Ապիկյանի գրառումը

«Ուրեմն ես այսպես եմ հասկանում իրավիճակը`

1. Նիկոլին հրապարակը ստիպումա մինչև վերջ ՀՀԿ-ին ստորացնել, պահանջումա կապիտուլացիա առանց նախապայմանների:
2. Կարենին օլիգարխները և, հնարավոր է, ռուսները ասում են հրաժարական չտաս ու չբանակցես, մինչև մի բան չմոգոնենք:
3. Ծառուկյանը «կոզիրները» ձեռքին նստած սպասումա, թե ով ում կսկսի ուտել, որ ինքը սպիտակ ձիու վրա ու սպիտակ «կաստում-շլվարով» մտնի հրապարակ և իր պայմաններով, իր փայ իշխանությունը վերցնի:
4. Մնացած ուժերն էլ «մեզ էլ ինչ տան՝ տան» պրինցիպով կփորձեն սեղանից ընկած փշրունքները հավաքել:

Հասկանո՞ւմ եք, չէ, որ առանց բանակցություն այս 3-ի միջև ոչ մի առաջընթաց չի լինի և կմնա միայն ուժային սցենար:

Դե ես գնամ քնեմ, դուք սկսեք քլնգել: Բարի գիշեր:

P.S. Screen shot արեք էս ստատուսս, որ հետո ջնջեմ, իսկ դուք հանեք ու երեսովս տաք»:



Նման նյութեր