Պուտինը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Այս հեռախոսազանգը, ակնհայտորեն շարքայիններից չէր։ Ռուսաստանի ղեկավարն այս բարդ, պատասխանատու իրավիճակում ցույց տվեց, որ անտարբեր չէ իրավիճակին։ Իրականում բարդ և պատասխանատու իրավիճակը միայն Հայաստանին չի վերաբերում։ Հայաստանի այլ ուղղությամբ զարգանալը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար։
Պուտինը զանգի ընկալումը Հայաստանում
- Պուտինն իր աջակցությունը ցուցաբերեց Կարեն Կարապետյանին և Ռուսաստանը ֆիքսեց, որ բանակցելու է նրա, և ոչ թե այլ մարդու հետ։
- Պուտինը հասկացրեց, որ ինքը հայաստանյան գործընթացներն ընկալում է, որպես արևմտյան գունավոր հեղափոխության փորձ և, ըստ այդմ, չի պատրաստվում զիջել իր պետության կենսական հետաքրքրությունները։ Չի բացառվում, որ ՌԴ ղեկավարությանը զեկուցվել է հայաստանյան պրոցեսներում արևմտյան կազմակերպությունների դերի և ներգրավվածության մասին որոշակի ինֆորմացիա։
- Պուտինը հասկացրեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի շահերի գոտում և Կրեմլը չիցանկանում, որ մեր երկրում ցնցումներ լինեն, որ Հայաստանը չվերածվի Սիրիայի, Ուկրաինայի կամ Լիբիայի։
- Պուտինն ընդամենը գործընկերային զանգ արեց և ցույց տվեց, որ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Մոտավարապես այսպիսի ձևակերպում տվեց Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսի ժամանակ։
- Պուտինը նախազգուշացրեց արևմուտքին, որ չմիջամտեն և չփորձեն ապակայուցանցել իրադրությունը Հայաստանում։
Հասկանալի է, որ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով ՌԴ նախագահի զանգը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Հնարավոր է,որ ճշմարտությունը այս կետերից մի քանիսի մեջ է, և ոչ թե մեկի։ Հասկանալի են Վլ. Պուտինի անհանգստության պատճառները։ Նա չի ցանկանում Հայաստանը տեսնել Սիրիայի, Ուկրաինայի, Վրաստանի կողքին, որոնք ի թիվս այլ կորուստների՝ ունեցան տարածքային կորուստներ
ՌԴ նախագահի զանգից ոչ պետք է ոգևորվել, ոչ էլ անհանգստանալ։ Հայաստանն այս պահին ունի բոլոր ռեսուրսները ինքնուրույն դուրս գալու ճգնաժամից։ Իսկ դա նշանակում է, որ մենք չենք լինի որևէ բևեռի պարտք՝ մեր պետականությամբ։ Ընդամենը պահանջվում է մեծ քայլ անելուց հետո՝ ռացիոնալիզմ՝ «Քայլ արա»-ից և այլևս հին էջը վերջնակապաես փակելու գիտակցում՝ իշխանությունից։
Գեղամ Նազարյան