Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ
Advertisement 1000 x 90

Կիբերգրոհի փորձեր են արվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի նկատմամբ

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ primeminister.am դոմեյնի նկատմամբ կիբերգրոհի փորձեր են արվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով:

«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել»,- ասված է հաղորդագրությունում:



Նման նյութեր