Որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:
Ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ չէր չեղարկվել կամ ուշացվել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ մի էլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը:
«ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի: