![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/05/12.thumb_.jpg)
Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում կտրուկ աճել է ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների կողմից անհիմն դիմումների թիվը: Եվրոպական երկրները դրան բախվել են մուտքի արտոնագրերի ռեժիմը չեղյալ հայտարարելուց հետո, գրում է Regnum-ը:
Ըստ ընթացիկ տվյալների, միայն գերմանական գերատեսչությունները Վրաստանի քաղաքացիներից ստացել են մոտ 3 անգամ ավելի շատ դիմումներ, քան՝ մինչև վիզային ռեժիմի չեղարկումը՝ 2017 թվականի մարտը:
Ընդ որում, Գերմանիան, Շվեդիան և Իսլանդիան անհանգստություն են հայտնում ոչ այնքան ապաստան տրամադրելու խնդրանքով ներկայացված դիմումների քանակի, այլ այն հանցանքների թվի աճի պատճառով, որոնք Վրաստանի քաղաքացիներն իրականացնում են ԵՄ տարածքում:
Ստեղծված իրավիճակում Բրյուսելում կարող են քննարկումներ սկսվել երրորդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու մեխանիզմն առաջին անգամ գործի դնելու շուրջ: