Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է, կարող է, ի վիճակի է տեսնել:
Յուրաքանչիուրն իր էությանն ու արժեհամակարգին համահունչ:
Չես կարող քեզանից դուրս մի բան տեսնել, որը քո ներսում չկա. քո ներսում եղածը թույլ չի տա, որ դու ուրիշ բան տեսնես:
Այդ պատճառով էլ մեկն (կապ չունի, թե ում կողմից է կամ ում դեմ է) այսօր խոսք է տեսնում ու հավանում, որովհետև դա է իր համար ամենաազդեցիկը, որովհետև դա է իր համար կարևորը, իսկ մյուսը (կապ չունի, թե ում կողմից է կամ ում դեմ է) հավանում է հայհոյանքը, որովհետև դա է իր համար ամենաազդեցիկը, կարևորը:
Այդ պատճառով էլ մեկը խոսում է, մյուսը` հայհոյում, մեկը գաղափար է առաջ քաշում, մյուսը` գռեհկություն, մեկի համար դրոշն է կարևոր, մյուսի համար` դրոշի կոթը: Օրինաչափ է. յուրաքանչյուրն` իրենով: Արդյունքն էլ է օրինաչափ. յուրաքանչյուրին` իրենը: