Ես տեսնում եմ իրադարձությունների զարգացման 6 սցենար.
Տարբերակ առաջին – հաջորդ երեքշաբթի հանրապետական ֆրակցիան համաձայնում է սատարել Փաշինյանին, և նա դառնում է վարչապետ:
Տարբերակ երկրորդ – ֆրակցիան տրոհվում է և նրանց մի մասը ձայն է տալիս Փաշինյանին, հնարավորություն ստեղծելով հաղթահարել ճգնաժամը:
Տարբերակ երրորդ – հանրապետականները իրենց թեկնածուն են առաջարկում և անցկացնում:
Տարբերակ չորրորդ – Նիկոլը չի կարողանում հավաքել անհրաժեշտ ձայները, բայց մի քանի հանրապետականների բացակայությունը թույլ չի տալիս անցկացնել իրենց թեկնածուին: Անց են կացվում արտահերթ ընտրություններ:
Տարբերակ հինգերորդ – հանրապետականները գիտակցում են, որ չունեն բավարար ռեսուրս իրենց թեկնածուին անցկացնելու համար, ձախողում են նիստերը: Անց են կացվում արտահերթ ընտրություններ:
Տարբերակ վեցերորդ – հանրապետականները հայտարարում են արտակարգ իրավիճակ և փորձում են ճնշել ժողովրդական ընդվզումը:
Գերադասելի են առաջին երկու տարբերակները:
Բավարար տարբերակը՝ երրորդն է:
Ամենաիրատեսականը՝ չորրորդ և հինգերորդ տարբերակներն են:
Խայտառակ տարբերակ է վեցերորդը: