«Ելքը» հավաքում է ԱԺ 1/3-ի ստորագրությունները։ Առաջադրվելու համար Փաշինյանին 35 ստորագրություն է հարկավոր։
Հայաստանի խորհրդարանը ՀՀ վարչապետ ընտրելու երկրորդ փորձը կանի մայիսի 8-ին։ «Ելք» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար արագացված կարգով ստորագրահավաք է իրականացնում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։
Նա դժվարացավ ասել, թե քանի ստորագրություն է հավաքվել այս պահի դրությամբ` հավելելով, որ «Ելքը», «Ծառուկյանն» ու ՀՅԴ-ն ստորագրությունները հավաքում են առանձին-առանձին։
րագրողների մտավախությունը, թե չի՞ փոշմանի արդյոք «Ծառուկյան» խմբակցությունն ու սեփական թեկնածու չի՞ առաջադրի, Միրզոյանն անհիմն որակեց։
««Ծառուկյան» խմբակցությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել է առաջին քվեարկության ժամանակ` մայիսի 1-ին, և պարոն Ծառուկյանը նույնպես կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին թեկնածությանը»,- ասաց Միրզոյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am