«Ես իմ ելույթում, եթե հիշում եք, ասել էի այդ մասին, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարդանյանը։
Նա զարմացավ հարցից, թե արդյոք հնարավոր է, որ կուսակցությունից հեռացնեն նրան։
«Մենք, կարծում եմ, կուսակցական ընկերների հետ քննարկում կունենանք և դրա մասին կհայտնենք», – ասաց Վարդանյանը։
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու, նա պատասխանեց կարճ ու ժպտալով. «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»։