Դա պանդաների մանկապարտեզն է
Չինաստանում գտնվող պանդաների բազմացման և ուսումնասիրության կենտրոնը համարձակորեն կարելի է համարել աշխարհի ամենաբարի վայրը, քանի որ այնտեղ կա հատուկ պանդաների մանկապարտեզ:
Բանն այն է, որ պանդաների բազմացումը հեշտ զբաղմունք չէ. պանդաներն այնքան ծույլ են, որ նույնիսկ ծուլանում են բազմանալ: Էգ պանդան 2 տարին մեկ է ծննդաբերում:
Ըստ պաշտոնական տվյալների, վայրի բնության մեջ մնացել են ընդամենը 1864 պանդա…