Կվիզայ (չին. 7-րդ որդի), անունով պանդային մայրը լքել է, երբ նա 2 ամսական է եղել: Գիտնականների պնդմամբ, պատճառը պանդայի գույնն է՝ սրճագույն և սպիտակ: Դրանով Կվիզայը տարբերվում է բոլոր մնացած պանդաներից: Սկզբում նրա համար շատ բարդ է եղել գոյատևել, բայց երբ հայտնվել է խնամող մարդկանցով շրջապատված, երջանկացել է:
Կվիզային գտել են Ցին-լին լեռներում: Դա կենտրոնական Չինաստանում է: Սկզբում մասնագետները մտածել են, որ պանդան պարզապես անձրևից ցեխոտվել է, բայց հետո համոզվել են, որ սրճագույնը նրա բնական գույնն է, որը հավանաբար, գենային մուտացիայի արդյունք է:
Այժմ Կվիզայը բնակվում է Foping Panda Valley արգելոցում: Եվ որպեսզի գիտնականները պարզեն, թե ինչ տեսակի մուտացիա է, նրա համար պետք է էգ գտնեն, ձագ ունենալու նպատակով: Միայն այդ դեպքում կպարզվի ամեն բան:
Պանդան այցելուների սիրված կենդանին է: Նա իր գույնով, բարի հայացքով արդեն գերել է բոլորին:
bigpicture.ru