Արտակ Կիրակոսյանի գրառումը.
««Էս երկրում լիքը բան կա կարգավորելու, հեսա կգա երիտասարդ սերունը իշխանության ու ամեն ինչ կկարգավորի»։ – Ո՛Չ, հազար անգամ Ո՛Չ։
«Սիրո ու համերաշխության հեղափոխությունը» ցույց տվեց հակառակը։ Միայն ինքնակառավարումով ենք հասնում արդյունքների։
Էս երկրում պետք է ապակենտրոնացնել ամեն ինչ, ինչը կապված չէ ամենանեղ իմաստով ազգային անվտանգության հետ։
– մինիմալ գործառույթներ նախարարություններին
– մինիմալ գործառույթներ մարզպետարաններին
– մինիմալ օրենսդրական կարգավորումներ
– մինիմալ միջամտության կրթությանը
– մինիմալ միջամտություն գիտությանը
– մինիմալ միջամտություն տնտեսությանը
Մաքսիմալ ինքնավարություն՝ բոլորին։
Սա այս հեղափոխության ոգին, սա պետք է պահպանել նոր հաջողությունների համար»։