Ի՞նչ էր ուզում Կարեն Կարապետյանը «վաղվա Հայաստանի» համար. 13 միտք նախկին վարչապետից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ էր ուզում Կարեն Կարապետյանը «վաղվա Հայաստանի» համար. 13 միտք նախկին վարչապետից. armeniasputnik.am

Ի՞նչը կարող է երջանկություն կամ բարձրագույն հաճույք պատճառել կառավարչին, ի՞նչը կարող է զարմացնել վարչապետին, և ի՞նչ պիտի անի էլիտան, եթե հասարակությունը բողոքում է այդ էլիտայից։ Այս և այլ հարցերի պատասխանները` Կարեն Կարապետյանի հնչեցրած մտքերում։

1. «Ո՞րն է իմ մոտիվացիան: Ես ուզում եմ, որ մեր երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ, ավելի ապահով: Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ՝ պատրաստ եմ մինչև վերջ իմ կարողությունները ներդնել: Հենց զգամ, որ օգուտ չեմ տալու՝ մեկ օր ավել չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ, ցանկություն տեսնո՞ւմ եմ՝ այո: Դրայվը չասեմ»: (Հարցազրույց 4 հայկական հեռուստաընկերություններին, 2016թ. հոկտեմբեր)

2. «Յուրաքանչյուր կառավարիչի համար ամենամեծ երջանկությունը կամ ամենաբարձրագույն հաճույք կարող է լինել այն, եթե դու կարողանում ես ծառայել քո երկրին և արդյունք ցույց տալ: Իրականում բարդ է, անձնական կյանք չունեցող աշխատանք է: Ցավոք սրտի, իմ առօրյայում հիմա որևէ անձնական հետաքրքրություն գոյություն չունի: Երկու ռեժիմ է՝ կամ այստեղ եմ, կամ տեղաշորում փորձում եմ քնել»: (Կառավարության 100 օրվան նվիրված ասուլիս, 2017թ. հունվար) 

3. «Էլիտան որոշ իմաստով հասարակության «ճակատային մասն է», ազգի «ճակատային մասը»: Եվ եթե հասարակության մեջ խնդիրներ, թերըմբռնումներ, բողոքներ կան էլիտայի հետ կապված, ապա վերջինս պետք է փոխվի»։ (МИР հեռուստաընկերությանը տված հարցազրույց, 2017թ. հունվար)

4. «Մի առիթով ինձ հարցրել են, թե ինչպե՞ս եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Եղե՛ք անկախ, եղե՛ք ակտիվ և սիրե՛ք ձեր երկիրը» (Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպում, 2017. հունվար)

5. «Ուզում եմ վստահ լինեք, որ մենք որևէ պոպուլիստական բան չենք ասում, չենք փորձել արհեստական դուր գալ: Ասում ենք այն, ինչի տակից կարող ենք դուրս գալ: Մենք վստահ ենք, որ այն ինչ հայտարարում ենք, անելու ենք, այդ վճռականությունն ունենք»։ (Քարոզարշավի ընթացքում ունեցած ելույթներից, 2017թ. մարտ)

6. «Ուզում եմ՝ ռեալիստ լինենք և հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու: Մեր երկիրը շեն և բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է: Մենք կհաջողենք, եթե շարունակաբար զարգանանք, կրթվենք, բարձրացնենք մեր աշխատանքի որակը և արդյունավետությունը և անմնացորդ նվիրվենք մեր գործին»: (ԱԺ-ում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս, 2017թ. հունիս)

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր