Հայտնի է Ռուսաստանում առաջին քվանտային համակարգչի հայտնվելու ժամկետը
Advertisement 1000 x 90

Հայտնի է Ռուսաստանում առաջին քվանտային համակարգչի հայտնվելու ժամկետը

Ռուսաստանում առաջին քվանտային համակարգիչը պետք է հայտնվի ոչ թե հինգ տարի հետո, ինչպես նախապես ծրագրված էր, այլ երեք: Այս մեքենաները կբարելավեն նոր նյութերի և դեղագործական պատրաստուկների կանխատեսումները, ինչպես նաև կլուծեն այլ խնդիրներ, հայտնում է «Իզվեստիան»:

Ըստ թերթի, հաշվողական սարքի մեջ կլինի ոչ պակաս, քան 50 կուբիթ: Տեղեկատվության այս միավորը, ի տարբերություն ավանդական բիթի, կարող է լինել միաժամանակ մի քանի վիճակներում, ինչը բարձր ցուցանիշ կապահովի:

Հրապարակման մեջ նշվում է, որ միևնույն ժամանակ քվանտային համակարգիչների որոշակի խնդիրների լուծման համար կստեղծվեն նոր ալգորիթմներ: Ենթադրվում է, որ դրանց օգնությամբ հնարավոր կլինի ճշգրիտ կանխատեսել եղանակը, կոտրել գաղտնագրեր, հավաքել գաղտնաբառեր և կատարել այլ գործողություններ:

 

Ռուսաստանում մեքենան կլուծի նաև նյութագիտական խնդիրներ: «Նոր նյութերի կառուցվածքը պահանջում է մի քանի տեսակի մարմինների քվանտային մեխանիկական խնդրի ճշգրիտ թվային լուծում: Սակայն այս խնդիրը շատ ռեսուրսներ է պահանջում և համալիր հաշվարկները դժվար կլինեն դասական համակարգիչների համար»,- ասվում է «Օպտիկական քվանտային սիմուլյատորներ» ծրագրի տեխնիկական բնութագրում:

Նշվում է նաև, որ նման համակարգչի ստեղծումը կարող է արժենալ 900 մլն ռուբլի:

lenta.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը