Ճապոնացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ արյան առաջին խմբի վնասվածքներից մահվան ռիսկը գրեթե 3 անգամ ավելի բարձր է՝ արյան այլ խմբերի համեմատ: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Կրիտիկական խնամք» («Critical Care»)» ամսագրում:
Մասնագետները ցույց են տվել, որ արյան առաջին խումբ ունեցող մարդկանց ստացած վնասվածքները շատ երկար են վերականգնվում, և եթե դրանք լուրջ վնասվածքներ են, ապա այդ մարդկանց մահացության հավանականությունը կազմում է մոտ 28%՝ մինչդեռ մյուս արյան խմբերի դեպքում այն կազմում է 11%:
Գիտնականները դա կապում են արյան առաջին խմբի՝ այլ խմբերի համեմատության հետ, և գոյություն ունի արյան կորստի ավելի բարձր ռիսկ՝ վատ մակարդելիության պատճառով: Ըստ մասնագետների, դա կապված է արյան մեջ ֆոն Վիլլենբրանդտի (արյան պլազմայի glycoprotein) գործոնի ավելի քիչ պարունակության հետ:
«Մեր ուսումնասիրությունը նաև բարձրացնում է այն հարցը, թե արտակարգ դեպքերում ինչպես արյան առաջին խմբի հիվանդների էրիտրոցիտների փոխներարկումը կարող է ազդել հեմոստազային գործընթացի վրա, որով արյունահոսությունը դադարում է, և արդյո՞ք կա տարբերություն այլ խմբերի հետ»,- այսպես է բացատրում համահեղինակը՝ Վատառու Տակայաման:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը