180 միլիոն դոլար նրան, ով կամուսնանա միլիոնատիրոջ դստեր հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

180 միլիոն դոլար նրան, ով կամուսնանա միլիոնատիրոջ դստեր հետ

Միլիարդատեր Սեսիլ Չաոն Cheuk Nang Holdings Ltd. ընկերության սեփականատերն է և մեծ գումար է առաջարկում յուրաքանչյուր տղամարդու, ով կարող է համոզել իր աղջկան ամուսնանալ։

%d6%84%d5%a5%d5%b8%d6%86%d5%a5%d5%a2%d5%bc

Մինչ այժմ Ջիջին 20 հազար բացասական պատասխան է տվել իր երկրպագուներին։

Բանն այն է, որ Ջիջին ավելի քան 10 տարի է, ինչ լեսբիական կապի մեջ է Շոն Իվ անունով աղջկա հետ։

1348856361_gigi-chao

cina

Բնական է, որ Սեսիլ Չաոն իր երեխային երջանկություն է ցանկանում, այդ պատճառով, որպես օժիտ իր դստեր համար, պատրաստ էր տալ 40 միլիոն դոլար, իսկ 20 հազար անհաջող առաջարկություններից հետո, նա որոշել է գումարը բարձրացնել մինչև 180 միլիոն դոլար։

Դուստրը կտրականապես հրաժարվում է հոր կամքին ենթարկվել և ամուսնանալ մի մարդու հետ, ով կընտրի իրեն բացառապես գումարի համար։

68a1d876-65d5-11e2-a3db-00144feab49a

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սեսիլն ասել է․

«Ես չեմ ցանկանում խառնվել իմ դստեր անձնական կյանքին, միայն ուզում եմ, որ նա երջանիկ ամուսնություն ունենա և արդյունքում կարողանա ժառանգել իմ գործը»։

Ի պատասխան հորը` Ջիջին նամակ էր հրապարակել տեղի թերթերից մեկում, որում գրել էր․

«Հայրս կարծում է, որ հեշտ է հոմոսեքսուալությունից անցում կատարել հետերոսեքսուալություն։ Կարծում եմ, որ կամուսնանամ տղայի հետ այն ժամանակ, երբ ինքը ամուսնանա տղամարդու հետ։ Հոնկոնգում շատ հիանալի տղամարդիկ կան, բայց նրանք իմ համար չեն»:

rtr3a5sn

Աղբյուրը՝ scmp.com

 



Նման նյութեր