Ֆեյբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը գրում է. «Գիտեմ՝ ինձ կհոշոտեք, բայց…
Արդեն մի քանի օր է անցել ժողովրդի ընտրյալը ժողովրդի վարչապետն է:
Հիմա մի քանի հարց`
Ինչի՞ է ժողովրդի ընտրյալը, ով դեմ էր, որ վարչապետը երկու նստավայր ունենա, մի հատ նստավայրը չի հանձնում: Բա բյուջեի վրա մեծ բեռա:
Ինչի՞ ա ժղովրդի ընտրյալը ուղղաթիռով թռնում Արցախ, իսկ նրա սպասարկող շարասյունը դատարկ ու բյուջեի հաշվին գնում, հասնում Արցախ, որ ընտրյալին այնտեղ ֆռցնի, հետո ընտրյալն ուղղաթիռով հետա գալիս, իսկ էտ շարասյունը նորից դատարկ, բյուջեի հաշվին հետ գալիս Երևան, որ դիմավորի ընտրյալին:
Ինչի՞ ա ընտրյալը նոր կառույց ստեղծում` վարչապետի աշխատակազմ, բա բյուջեի վրա անիմաստ ծախս չի՞:
Հետո… Ինչի՞ չի ընտրյալը կրճատում, կամ գոնե հանձնարարի կրճատել պետական կառավարման սպասարկող մեքենաները, նաև իրեն սպասարկող մեքենաները և ախրանան, էլի բեռա չէ՞ բյուջեի վրա:
Երեք օրա մի օր ընտրյալին չտեսանք դուրս գա, ոտով քայլի, մետրո նստի:
Երեք օրա ինչի ա ընտրյալը ջուր ծեծելու փոխարեն, մի բերան չի խոսում թոշակների բարձրացումից, Գյումրիի անապահովներից, գործազրկությունից, ինչի՞ մի բառ չի ասում:
Երեք օրա մենակ զուգարաններա ցույց տալիս ու փոխանակ գործով զբաղվի, նստել, մտածումա, որ հիմնավորի Օսիպյանի նշանակումը:
Խնդալուա չէ՞ հարցերս: Իրականում ես համարել եմ ու համարում եմ, որ նորմալա ախրանան, նորմալա էտ սպասարկումը, նորմալա երկու աշխատասենյակը, նորմալա աշխատակազմը ու սաղ նորմալա, ես չեմ մեղադրում, ուղղակի ձեզ եմ ուզում լսացնեմ, որ դուք էլ եք դա հիմա նորմալ համարում, այսինքն՝ առաջ էլ էր նորմալ համարել, բայց դուք առաջ հավայի ստատուս գրողներներ էիք, բայց հիմա դառել եք մէ անմեղ կույսեր, որոնք արդեն ամեն ինչի հասկանալով են մոտենում»: