![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/05/d56e62ff1ebed95011e1a5040f7080d7.jpg)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժման մեջ գտնվող Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Մելյանը պատուհանի երկաթե ճաղավանդակը պոկել և սավանններով ճոպան է սարքել ու դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի), ոստիկանության Դիլիջանի բաժնի (բաժնի պետ Վահե Ղազարյանի), ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողութունների արդյունքում երեկոյան Վ. Մելյանին հայտնաբերել են Դիլիջան քաղաքում և տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է նաև, թե ինչպես է կարողացել Վ. Մելյանը հոգեբուժական հիվանդանոցի հարկադիր բուժման մեջ գտնվող հիվանդների համար նախատեսված վարչական շենքի 2-րդ հարկի պատուհանից ճողոպրել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: