Ով է մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը
Advertisement 1000 x 90

Ով է մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին է, ում առաջարկությամբ էլ այսօր նախարար է նշանակվել:

Նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի կենսագրությունը

Լիլիթ Կամոյի Մակունց

Ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում:

1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում:

1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում:

2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:

2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:

2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:

2018թ.-ի փետրվարին զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:

Ամուսնացած չէ:



Նման նյութեր