Երազած մարմինն ունենաու համար մեծ ջանքեր է հարկավոր գործադրել։ Սննդակարգին հետևելն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր պայմաններ են, որոնք կամքի ուժ և մեծ ջանքեր են պահանջում։ Fithacker.ru-ն գրում է, որ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, կարող եք փորձել նաև այս ըմպելիքը։ Բայց հաշվի առեք, որ ձեր երազած կազմվածքին հասնելու համար շատ կարևոր է առողջ սննդակարագը։
Ամենակարևոր բաղադրիչը բանանն է, որը օգնում է ոչ միայն դետոքսիկացիայի դեպքում, այլև մյուս բաղադրիչների հետ համադրելու դեպքում կարող է լավացնել նյութափոխանակությունը։
Բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ նշի կամ կոկոսի յուղ
- 2 սառեցված բանան
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 500 մլ նշի կաթ
- 2 ճաշի գդալ մեղր
- մի փոքր մշկընկույզ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում։ Ըմպելիքը միշտ օգտագործեք թարմ վիճակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը