Իռլանդիայում բացվում է նուդիստների՝ երկրում առաջին լողափը
Advertisement 1000 x 90

Իռլանդիայում բացվում է նուդիստների՝ երկրում առաջին լողափը

Իռլանդիայում բացվում է նուդիստների՝ երկրում առաջին պաշտոնական լողափը Դուբլինի ծոցի ծովեզերքին, որտեղ ամռանն օդի ջերմաստիճանը տաքանում է առավելագույնը մինչև +19 աստիճան: Այդ մասին հայտնել է ATOP-ը:

Նման հանգստի համար ընտրվել է շատ գեղատեսիլ վայր. Դալկի կղզին Դուբլինից ոչ հեռու:

Իռլանդացի նուդիստների ասոցիացիայի նախագահ Փեթ Գալահերը կարծում է, որ մերկամոլության պաշտոնական թույլատրումը կհանգեցնի տուրիստական բումի. կսկսեն երկիր գալ այդ հանգստի եվրոպացի երկրպագուները: Արդեն գերմանացի մերկամոլների ընկերություններից հայտեր կան Դալկիում ամռան արձակուրդի համար: Մինչդեռ Դալկիի մունիցիպալիտետն արդեն 60 գանգատ է ստացել տեղի բնակիչներից, որոնք «մերկությամբ տուրիսիտական փառք» չեն ցանկանում և վախենում են իրենց երեխաների հոգեկան առողջության համար: Լողափի կազմակերպիչները պնդում են, որ անչափահասներին եթե լողափ թողնեն էլ, ապա սոսկ ծնողների ուղեկցությամբ: Բացի դրանից, լողափին կհայտնվեն հատուկ ցուցանակներ, որոնք մարդկանց կնախազգուշացնեն այդ տարածքի յուրահատկության մասին:



Նման նյութեր