Հայաստանի և Երևանի դրոշները պետերբուրգցի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ այժմ գտնվում են տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում:
Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն.
Նշվում է, որ դրոշները տիեզերք են ուղարկվել տիեզերագնացներ Օլեգ Արտեմևի, Էնդրյու Ֆոյթելի և Ռիչարդ Արնոլդի հետ մարտի 21-ին: Դրոշները ՄՏԿ-ում բացվել են տիեզերագնացներ Անտոն Շկապլերովի և Օլեգ Արտեմևի կողմից:
Ակցիան նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին: