«Բոլորին կոչ եմ անում, որ լրջանան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Բոլորին կոչ եմ անում, որ լրջանան». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումներին:

«Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այն, ինչ հայտարարվել էր, թե վենդետաներ չեն լինելու, ինքը վերահաստատում է, սակայն որևէ մեկը դա չպետք է փորձի ընկալել որպես թուլության նշան.

«Վենդետաներ չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա և սրանում համոզված եղեք: Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան, իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ: Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել»:

Գայանե Խաչատրյան



Նման նյութեր