«Исраэль а-Йом»-ը մայիսի 24-ին գրել է, որ միլիարդատերը ծրագրել է ժամանել Իսրայել, որ ստանա անձնագիր, դառնալով Իսրայելի քաղաքացի: Նույն հոդվածում նշվում է, որ Աբրամովիչը կառուցում է Թել Ավիվի շրջաններից մեկում «Մեծ Տուն»:
RTVI թղթակցի հաղորդմամբ, Իսրայելի ներգաղթի նախարարությունը Աբրամովիչի քաղաքացիություն ստանալու ծրագրերից անտեղյակ է: Մեծահարուստի ներկայացուցչի հետ կապ է հաստատել նաև ռուսաստանյան «Дождь»-ը, սակայն պաշտոնատար անձը ոչինչ չի հաստատել:
Մայիսի 20-ին Bell պարբերականը պատմել է այն մասին, որ Մեծ Բրիտանիան չի երկարացրել Աբրամովիչի ներդրումային վիզան, նախորդն էլ՝ ժամկետանց է, իսկ նոր վիզայի ձևակերպումը ձգձգվում է, որն էլ պատճառ է հանդիսացել, որ միլիարդատերը ներկա չի եղել Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղին, որի ժամանակ «Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ավելի ուշ, Financial Times-ը ճշտել է, որ վիզայի երկարացումը ձգձգվել է, քանի որ օլիգարխը դիմումը ներկայացրել է Ռուսաստանից, ոչ թե Մեծ Բրիտանիայից: Ըստ Telegraph-ի, իշխանությունները խնդրել են, որ նա ապացուցի իր վաստակած միջոցների օրինականությունը: Դա կապված է այն բանի հետ, որ 2014-2015 թթ. բրիտանական իշխանությունները նոր կանոններ են սահմանել ներդրումային միջոցների օրինականությունը պարզելու համար:
Նշենք, որ ըստ Forbes-ի, Աբրամովիչի կարողությունը շուրջ 11.4 միլիարդ ԱՄՆ դոլար է: Նա աշխարհի 140-րդ միլիարդատերն է, իսկ Ռուսաստանի՝ 11-րդը:
rtvi.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը