ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել սոցցանցերում նախկին իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների կապակցությամբ. aravot.am
Advertisement 1000 x 90

ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել սոցցանցերում նախկին իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների կապակցությամբ. aravot.am

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) շնորհավորել են քաղաքական բոլոր ուժերին և առաջին հերթին հայ ժողովրդին՝ զսպվածության և քաղաքական հասունության համար, որոնք դրսևորվել են վերջին ցույցերի և հետագա իշխանափոխության ընթացքում, որը տեղի ունեցավ խաղաղ պայմաններում՝ համաձայն սահմանադրական դրույթների և սկզբունքների:

Գալատին և Լովոչկինան իրենց մտահոգությունն են հայտնել սոցցանցերում նախկին իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների կապակցությամբ: Հայաստան կատարած այցի ընթացքում համազեկուցողները  շեշտել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Ամբողջությամբ՝ aravot.am