NASA-ի աստղագետներն անցած հանգստյան օրերին հայտնաբերել են 2018 LA ոչ մեծ երկրաշուրջ աստղակերպն այն բանից մի քանի ժամ առաջ, երբ այն այրվել է Երկրի մթնոլորտում և պայթել Աֆրիկայի երկնքում: Այդ մասին հայտնել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:
«Այդ աստղապերպը դարձել է միայն երրորդ երկրաշուրջ օբյեկտը, որը մենք գտել ենք նախքան Երկրի հետ դրա բախվելը: Ի լրումն, մեզ սոսկ երկրորդ անգամ է հաջողվել կանխատեսել այն, որ նման երկնային մարմինը մեր մոլորակի վրա կընկնի մինչ դա տեղի կունենա իրականում»,- հայտարարել է Փոլ Չոդասը Փասադենայում (ԱՄՆ) NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայից: