Կալիֆոռնիայի ափերի մոտ անօդաչուով նկարահանվել են կադրեր, որոնցում դելֆինների մեծ վտառը լողում է սապատավոր էգ կետի ու նրա ձագի շուրջը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Ծովային կենսաբանները կարծում են, որ այդ հարեւանությունը դելֆիններին անհրաժեշտ է, որպսզի ավելի արագ լողան՝ հարմարվելով կետերի արագությանը:
«Դելֆինները, կարծես, իրոք բավականություն են ստանում գործընթացից և շատ չեն անհանգստացնում կետերին»,- ասել է փորձագետ Նենսի Բլեքը: