«Երկրում գործում էր պետություն՝ պետությունից դուրս». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Երկրում գործում էր պետություն՝ պետությունից դուրս». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

Բոլորի համար պարզ էր, որ կառավարության ծրագիրը ազգային ժողովի կողմից կընդունվի, բայց ահա կրկին անգամ խորհրդարանում նույնությամբ տեսանք այն անտանելի ապակառուցողական մթնոլորտի պատկերը, որը կար նաև մեկ ամիս առաջ:

Հարց է առաջանում. լավ, ե՞րբ ենք վերջապես ականատես լինելու ազգային ժողով կոչվող, բայց արդեն «ազգային անհեթեթություն» դարձած այս օրենսդիրի ավարտը:

Թերևս ճիշտ էր պատգամավոր Արարատ Զուրաբյանի ելույթի շեշտադրումը՝ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը պետք է լիներ շատ արագ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, և այժմ լրիվ համոզվեցինք, որ այդ գործընթացը ոչ մի պարագայում այլևս չի կարելի հետաձգել: Նաև պարզ է դառնում, որ կեղծված ընտրություններով մեծամասնություն կարգված, բայց հիմա արդեն իր մեծամասնությունը կորցրած խմբակի գործողությունները ոչ մի կերպ չեն արտացոլում այն հեղափոխական իրողությունները, որոնք առկա էին երկրում մեկ ամիս առաջ և դեռ շարունակվելու են: Բայց գուցե իրո՞ք դեռևս մեկ ամիս առաջ էր պետք գնալ 2017-ի խայտառակ ընտրությունների արդյունքում ձևավորված այս ազգային ժողովի լուծարմանը:

Իր ելույթում վարչապետը հստակ ախտորոշում է. «Հայաստանի անկախությունից հետո բոլոր ընտրությունները կեղծվել են՝ բացառությամբ 1991-ի նախագահականի և 1999-ի խորհրդարանականի: Այլասերման այդ գործընթացն անխուսափելիորեն հանգեցրել է նրան, որ Հայաստանում գործել է պետություն պետությունից դուրս: Ձևավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ, ներառյալ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը և նրանց հովանավորող պետական իշխանությունը, որը դուրս է եղել օրենքից:

Այս պայմաններում նույնիսկ այնպիսի արժեքները, ինչպիսիք են հանրային միասնությունն ու համերաշխությունը, ձևախեղվել են, որովհետև պաշտոնական քարոզչության շուրթերից հնչող միասնականության կոչերը ոչ թե միասնություն ապահովելու նպատակ են ունեցել, այլ ապօրինությունները, թալանը, նույնիսկ բռնությունները հանդուրժելու, չնկատելու առաջարկ»:



Նման նյութեր