Ծառուկյանի կոպիտ սխալը
Advertisement 1000 x 90

Ծառուկյանի կոպիտ սխալը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Ծառուկյանի կոպիտ սխալը

Քաղաքականությունը փող չի ու այնտեղ լրիվ այլ ձևով են հաշվարկներ անում:

Փոխանակ օգտվի, ոնց օգտվել է մինչև հիմա, ՀՀԿ-Փաշինյան դիմակայությունից ու դիվիդենտներ հավաքի, դիմակայության վեկտորը փոխեց ՀՀԿ-ԲՀԿ-ի, անգամ հանրապետականների համար ֆիզիկական անվտանգության հարց առաջացրեց:

ՀՀԿ-ն ստիպված է խաղալ արդեն ԲՀԿ-ի դեմ` կամաց-կամաց դառնալով Նիկոլի այլընտրանքային հենարան` ընդդեմ ԲՀԿ-ի` ուրիշ ձև չունեն:

Այն, ինչ ուեր ԲՀԿ-ն, հարվածի տակ դրեց, առավել ևս, որ եկող ընտրություններում խնդիրը ՀՀԿ-ն չի լինելու, այլ` ԲՀԿ-ն:

Ինչպես վրացիներն են ասում` քաղաքականությունը լոբի ուտել չի: Պարզ սխեմաներով մտածողը բարդ կոնստրուկցիներ չի կարող կառուցել:

Դե ինչ, լավ պրոցես է»:

Ծառուկյանի կոպիտ սխալը———Քաղաքականությունը փող չի ու այնտեղ լրիվ այլ ձևով են հաշվարկներ անում: Փոխանակ օգտվի,…

Gepostet von Stepan Danielyan am Freitag, 8. Juni 2018



Նման նյութեր