ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հրապարակումը ֆեյսբուքյան էջում. «Սիրելի՛ քաղաքացիներ, առաջիկայում ցանկանում եմ կլոր սեղանի շուրջ հրավիրել էներգետիկայի բնագավառի բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց գիտելիքներով, առաջարկներով կարող են զորավիգ լինել մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ էներգետիկայի բնագավառի զարգացմանը:
Հանդիպումից ակնկալում եմ հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում: Համոզված եմ՝ կառուցողական մտքերի փոխանակման արդյունքում ոչ միան կվերլուծենք առկա խնդիրները, այլև կնախանշենք անելիքները:
Վստահում եմ ձեր մասնագիտական բարձր կարողություններին, ձեր տարիների փորձին և կարևորում այն ավանդը, որը դուք դեռ պիտի ներդնեք էներգետիկայի բնագավառի զարգացման գործում:
Ի վերջո, մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ կայուն, անվտանգ և ինքնաբավ էներգետիկ համակարգ:
Քննարկմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-52-47-25 հեռախոսահամարին»: