Բարեկազմ կնոջ 50 կանոնները
Advertisement 1000 x 90

Բարեկազմ կնոջ 50 կանոնները

Նորմալ քնել, քունն առնել:

Ուտելիքից կուռք չսարքել: Հաճույք փնտրել ոչ թե սառնարանում, այլ ողջ շրջապատող աշխարհում:

Սիրել ու հարգել սեփական մարմինը:

Շատ ջուր խմել:

Սեղանից վեր կենալ թեթև քաղցի զգացումով:

Խուսափել կյանքը դժոխք դարձնող կարճաժամկետ դիետաներից:

Սպորտով զբաղվել:

Չնախանձել չափազանց նիհար մոդելներին:

Քեզ համար գեղեցիկ հագուստ գնել:

Ուտել միայն որակյալ ու համեղ սնունդ:

11.Չծխել:

Չչարաշահել ալկոհոլային խմիչքների գործածությունը:

Քնելուց առաջ չընթրել:

Ուտել փոքր չափաբաժիններով, օրական 4-6 անգամ:

Նախաճաշել օգտակար ածխաջրածիններով` շիլաներ, ամբողջական ցորենահատիկներից պատրաստված հացիկներ, մյուսլիներ և այլն:

Քնելուց առաջ կեֆիր խմել:

Ոչ մի մթերք չի կարելի կատեգորիկ կերպով սննդակարգից հանել: Հիշեք, որ արգելված պտուղը քաղցր է:

Հանգամանորեն ծամել ուտելիքը:

Զգալ բերանում հայտնված յուրաքանչյուր կտորի համը:

Չտարվել յուղազրկված մթերքներով, ինչպես նաև՝ շաքարի փոխարինիչներով, քանի որ ուտելիքը պետք է սնի օրգանիզմը:

Չուտել համակարգչի կամ հեռուստացույցի առջև նստած:

Հանգիստ տանել իրավիճակային հագեցումները, երբ ձեզ թվում է` չափից շատ կերաք: Դա աղետ չէ. Պարզապես հաջորդ օրը քիչ կերեք:

Սթրեսներն ու հուզումները շոկոլադով չբուժել:

Դանդաղ ուտել:

Հրաժարվել սննդային աղբից` ֆասթ-ֆուդ և այլն:

Թեյն ու սուրճն առանց շաքարի խմել:

Շատ քայլել:

Պարբերաբար սեքսով զբաղվել:

Ուտելիս «չխմել» հիմնական կերակուրը՝ մարսողության համար անհրաժեշտ ստամոքսահյութը չնոսրացնելու համար:

Չձգտել, ինչպես մանկության տարիներին, ափսեն մաքրազարդել: Եթե չեք կերել մինչև վերջ, ուրեմն շատ լավ է:

Ուտել սառը գույներ ունեցող սպասքից` կապույտ, մուգ կանաչ, մանուշակագույն:

Սահմանափակել աղի գործածությունը:

Կոնտրաստային ցնցուղ ընդունել:

Զբաղվել հետաքրքիր գործով: Անգործությունը շատակերության լավագույն սադրիչն է:

Ճաշի պատրաստման ընթացքում ձեռքի հետ չուտել:

Կշռվել միայն քաղցած վիճակում:

Մթերային խանութ գնումների գնալ կուշտ վիճակում:

Հաճախ ծիծաղել:

Շատ սպիտակուցային սնունդ ուտել` բանջարեղեն, մրգեր, կանաչի:

Օգտագործել բնական համեմունքներ:

Միշտ լինել սիրահարված ու երջանիկ:

Քեզ դիետաների վրա շեղված մարդկանցով մի շրջապատիր:

Բեռնաթափման օրեր կազմակերպել, եթե զգում ես, որ օրգանիզմդ մաքրելու ժամանակն է:

Մոռանալ բացասական մտքերի մասին, կատեգորիկ կերպով ինքդ քեզ արգելել ասել` ես գեր եմ, ես ծույլ եմ, և այլն:

Հետևել առողջական վիճակին:

Լավ գրքեր կարդալ: Ուղեղի համար մարզանքը պակաս կարևոր չէ, քան մարմնինը:

Սիրել ապուրներ:

Խուսափել կազմվածքը քողարկող լայն հագուստից:

Չանտեսել մերսումները:

Աշխատանքից լիարժեք կերպով հանգստանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը