Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Սմադաքենդ գյուղի բամբակի տնկարաններում աշխատող 24 մարդ թունավորվել է թունաքիմիկատներից:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հոսպիտալացվածներից 22-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: