Իրանագետ Վարդան Ոսկանյանի հրապարակումը.
«Գրեթե բոլորը գիտեն, որ Թուրքիայում կար, այսպես կոչված, խորքային պետություն, բայց քչերը գիտեն, թե Իրանում ինչպիսի պետություն կա և Թեհրանում որտեղ են իրականում որոշվում հիմնական խնդիրները։
Նախագահ Հասան Ռուհանի, արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ, նավթի նախարար Բիժան Զանգանե և այլք շատ հայտնի դեմքեր են, բայց Իրանում կենսական նշանակության որոշումները կայացվում են բոլորովին այլ մակարդակում և այլ անձանց կողմից, որոնց անունները Իրանի ներքին առանձնահատկություններին անծանոթ որևէ մեկին ուղղակի ոչինչ չեն ասի։
Իրանը մի քանի հազարամյա ավանդույթով յուրատեսակ պետականության համակարգ է, որը պետք է ճանաչել ողջ խորքով և վճռորոշ հարցերը կարգավորել բացի մասնավոր և պետական հատվածներից՝ գրեթե աննկատ գործող երրորդ սեկտորի հետ, այլ ոչ թե խաբվել լոկ արտաքին շղարշին և, պատկերավոր ասած, սառցաբեկորի երևացող մասին»։